Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում Դ․ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․)
Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։