Իրան-Ռուսաստան-Չինաստան  համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնեն

Առաջիկայում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնել։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին։

Հայտարարության մեջ նշվում է, որ վարժանքներն անց են կացվելու կայուն անվտանգություն ստեղծելու ու ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print