Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հրապարակած տվյալների համաձայն այս տարվա 2 ամիսների ընթացքում ՀՀ տարածք է մուտք գործել 595 652 մարդ։
Հունվար-փետրվար ամսիներին Հայաստան ավելի շատ մարդ է մուտք գործել, քան գնացել։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հրապարակած տվյալների՝ 2024թ.-ի 2 ամիսներին ՀՀ տարածք է մուտք գործել 595 652 մարդ և ելք է կատարել 585 492 մարդ։
ԱՎԿ-ից տեղեկանում ենք, որ Հայաստան են մուտք գործել 278 315 ՀՀ քաղաքացի, իսկ հաշվետու ժամանակահատվածում ելք է կատարել 255 633 ՀՀ քաղաքացի։
Հայաստան մուտք ու ելք կատարածների մեջ ամենամեծ թիվը կազմում են ՌԴ քաղաքացիները․ մասնավորապես` մուտք է գործել 171 771 ՌԴ քաղաքացի և ելք է կատարել 179 639 քաղաքացի։
Հունվար-փետրվարին Վրաստանի քաղաքացիներից մուտք է գործել 58 373-ը, ելք կատարել՝ 55 894 մարդ։
Իրանից 20 116 մարդ է մուտք գործել անցած 2 ամիսներին, ելք է կատարել 21 973-ը։ Հնդկաստանի քաղաքացիներից 2 ամսում ՀՀ մուտք է գործել 8 961-ը, ելք կատարել՝ 10 702 մարդ։
Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 6 899 մարդ մուտք է գործել, ելք է կատարել 7 201 մարդ։
Հարևան Թուրքիայից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ավելի շատ մարդ է մուտք գործել՝ 1 675, քան գնացել՝ 1 621 քաղաքացի։