Առաջիկայում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնել։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին։
Հայտարարության մեջ նշվում է, որ վարժանքներն անց են կացվելու կայուն անվտանգություն ստեղծելու ու ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։