«Ամերիաբանկը» վաճառվեց

«Ամերիաբանկը» հայտարարել է վաճառքի գործարքի ավարտի մասին։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են։

«Ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկի» նոր բաժնետերերն են «Bank of Georgia Group PLC»–ն («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի») 70,279 բաժնետոմս կամ մոտ 60%, «Bank of Georgia JSC»–ն («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10%»,– ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print