Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին. ԱԳՆ

Խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց, որ խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

Օրերս արտգործնախարար Միրզոյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Դրանք են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացը և ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print