33-ամյա տղամարդը արջի զոհ է դարձել

Արջի զոհ դարձած տղամարդը երկու անչափահաս երեխաների հայր էր։

Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել։

Ֆեյսբուքյան էջում հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ,1990թ․-ին ծնված տղամարդուն։

Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու։

Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,-գրել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print