Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր:
Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Կայքում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ այստեղ։