Պայմանագրային զինծառայողները նույնպես կատեստավորվեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է բարձրացնել կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը։

Այս մասին  այսօր կառավարության նիստում հայտարարեց Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Նախարարի խոսքով նման որոշումը կայացվել է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով

Հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ հավելավճարի իրավունք ունեցող զինվորական պաշտոնների ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով։

Կառավարության հաշվարկով հավելավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն` տարեկան մինչև 60 մլրդ դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print