Հրկիզել են ավտոպահեստամասերի հայտնի խանութը

Երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում:

Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին, բենզինի միջոցով այրել խանութ-սրահը և սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։ Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերում են կասկածյալին ու բերման ենթարկում ոստիկանության Սևանի բաժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print