«Երևան օփեն»-ի 1/3 արդեն անցյալում է․ հայ շախմատիստները նշանակալի արդյունքներ չգրանցեցին

Երևանում շարունակվում է Երևան օփեն շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր:

Անցկացված երեք տուրերից հետո 100%-ոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իրանի Իսլամական հանրապետության 2 ներկայացուցիչ և Հնդկաստանի  1 ներկայացուցիչ։

Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 3-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը պարտություն կրեց ՝ միավորը զիջելով իրանցի առաջատարին։ Մամիկոն Ղարիբյանը միավորը կիսեց Էրիկ Չաքրյանի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Ալեն Երեմյանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print