Ծանր խախտումների դեպքում կփակվեն սպանդանոցները։
ՀՀ–ում կուժեղացնեն վերահսկողությունը անասունների անվերահսկելի թաղումների դեմ։
Այս մասին ՀՀ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նրա խոսքով՝ այժմ օրենսդրության մեջ չի արձանագրվել, թե ինչ խախտումների դեպքում սպանդանոցները ենթակա կլինեն փակման։
Եթե անբարեխիղճ բիզնեսը անասունների դիակների մնացորդները թաղում է սահմանված վայրում կամ կատարում է սանիտարական այլ խախտումներ, պետությունը չի կարող արգելել դրա աշխատանքը:
Փոխնախարարի խոսքով` փոփոխությունների նախագծով ծանր խախտումների դեպքում կփակվեն սպանդանոցները, իսկ ոչ ծանր խախտումների դեպքում՝ ավելի խիստ կվերահսկվեն։