Փոխվարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Սահմանազատումն Տավուշից սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատումը սկսելու հետ կապված հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում չկա։

«Սահմանազատման հատվածներում կարևորագույն սկզբունքների (անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական) շուրջ մինչև վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին որոշում չենք ունենա»,- նշել է փոխվարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Սահմանազատումն այդ հատվածից (Տավուշից- խմբ․) սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի»,- ընդգծել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով` բազմաթիվ հարցեր քննարկվել են, բազմաթիվ հարցերի շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց հարցեր կան՝ ոչ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print