Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. գործն ուղարկվել է դատարան

Նույն օրը, նշված անձնակազմի փոխարեն, վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր


Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը:

«Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, ենթակա անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը: Վ.Գ.-ն և Ն.Մ.-ն, առանց մարտ վարելու, ենթակա անձնակազմի հետ, չկազմակերպված ձևով լքել են մարտական դիրքերը, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը՝ ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքերը մնացել են առանց պաշտպանության:

Նույն օրը, նշված անձնակազմի փոխարեն, վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր. նույն զորամասի այլ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել են մարտական դիրքերում և պաշտպանություն իրականացրել:

Դատախազը 2023 թվականի դեկտեմբեր 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտի պարագաներում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

Դատախազը 2024 թվականի ապրիլի 8-ին հաստատել է Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print