Երիտասարդ աղջկա մոտ հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել

Պաթոլոգիան կոչվում է նաև «վամպիրային հիվանդություն»:

Չինաստանի բնակչուհու մոտ հազվագյուտ գենետիկ հիվանդություն են հայտնաբերել։

Ըստ The Thaiger-ի՝ 20-ամյա երիտասրադը պարբերաբար ուժեղ փսխումներ, սննդի հոտի և արևի լույսի նկատմամբ զգայունության բարձրացում է ունեցել, մաշկը գունատվել է, մարմնի վրա բշտիկներ են առաջացել, մեզը դարձել է կարմիր:

Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկները պարզել են, որ աղջիկը հազվագյուտ գենետիկ հիվանդություն՝ էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիա ունի: Արևի գույնի նկատմամբ հիվանդների անհանդուրժողականության պատճառով պաթոլոգիան կոչվում է նաև «վամպիրային հիվանդություն»: Ժամանակակից բժշկությունը չունի հիվանդության բուժման մեթոդներ:

Բժիշկները չինուհուն խորհուրդ են տվել ազատվել վատ սովորություններից և ավելի քիչ ժամանակ անցկացնել արևի տակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print