Օրենքով արգելվել է գյուղական վայրում կովերի և աքլորների ձայներից բողոքելը

Ֆրանսիայում աքլորի ծուղրուղուի, կովի բառաչի, տրակտորի հռնդյունի կամ գյուղի գոմաղբի հոտի դեմ բնակիչներն այլևս չեն կարող բողոքել։

Ըստ The Guardian-ի՝ Ֆրանսիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի նպատակն է վերջ դնել ամեն տարի դժգոհող հարևանների՝ հիմնականում՝ գյուղերում խաղաղություն և անդորր փնտրող նախկին քաղաքաբնակների ներկայացրած հարյուրավոր բողոքներին:

«Նրանք, ովքեր տեղափոխվում են գյուղեր, չեն կարող պահանջել, որ իրենց կերակրող գյուղացիները փոխեն ապրելակերպը», – հայտարարել է արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին անցյալ տարի օրենքը խորհրդարանում ներկայացնելիս:

Մարտին՝ ամենամյա Գյուղատնտեսական շոուի ժամանակ խնդրի քննարկմանը նախարարն ավելացրել է, թե «սյուրռեալիստական ​​է, որ դատարանները լցված են … վեճերով՝ արդյոք կովերը գիշերները բառաչում են: Ինչ է պետք անել։ Քնեցնել նրանց: Եթե ​​գյուղը չես սիրում, մնա քաղաքում, իսկ եթե գնում ես գյուղ, բարի եղիր հարմարվել գյուղական կյանքին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print