Սյունիքում երիտասարդի են ձերբակալել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ի ժամը 21.40-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կապանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի:


Ձերբակալման ժամանակ կապանցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել «BORNER» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն օրեր առաջ գտել է Լեռնագործների թաղամասում:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print