Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել առկա հարցերը. Պեսկով

Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում առաջնորդներին հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք օրակարգում են։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին․

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում առաջնորդներին հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք օրակարգում են։ Եվ, իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ պահերը, որոնք ի հայտ են եկել վերջին ժամանակներս, հենց նման երկխոսության շրջանակներում կգտնեն իրենց լուծումը։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցը։ Երկիր, որի հետ մեզ միավորում են նաև բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն և այլն, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print