Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային ծրագիրը նախատեսում է 3-5 միլիոն դրամի աջակցություն։
Առաջին փուլում տվյալ աջակցությունը կստանան՝
- Կերակրողին կորցրած և զոհված զինծառայողների ընտանիքները և այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ, կամ եթե ընտանիքում կա առնվազն 1 անչափահաս երեխա և միաժամանակ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։
- Այն ընտանիքները, ովքեր դեռևս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն ստանալ աջակցությունը․
- Աջակցության շահառու կլինեն այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն և կստանան ՀՀ քաղաքացիություն․
- ՀՀ-ից մեկնած ԼՂ բռնագաղթածներին աջակցություն չի տրվում։