ՀՀ ԱԳՆ-ն Մարաղայում հայերի ջարդերն անվանել է էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում գրել է․

«32 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղայում հայերի ջարդերն ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանորեն սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։

Այն փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print