Հիմնանորգվում է Գորիսի կենտրոնական զբոսայգին

Քաղաքի զբոսայգին այժմ նոր տեսք է ստանում, հետիոտնային անցումները սալիկապատվում են, իսկ կանաչ հատվածը ոչ միայն ամբողջովին պահպանվում է, նաև ընդլայնվելու է, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Տևական ժամանակ քաղաքի կենտրոնը մեր քաղաքացիներին որոշակի անհարամարություն էր պատճառում, քանի որ շուրջ բոլորը շինարարություն էր , այժմ, երբ աստիճանաբար երևում է, թե որքան գեղեցիկ ու գրավիչ է դառնում, վստահ ենք, որ կատարվող մեծածավալ աշխատանքը գոհացնում է, ոչ միայն մեր քաղաքացիներին, նաև համայնք եկող բազմաթիվ հյուրերի»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է ՏԿՆ-ի և Տարածքային Զարգացման Հիմնադրամի, Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print