Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print