Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ին և 13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավաարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ին և 13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին և 13-ին, 15-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։