«Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք տևական ժամանակ դադար էին ստացել». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Ըստ նրա՝ այս պահին երկու երկրները թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովների կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ «Բնականաբար, երկու կողմում որոշակի տնային աշխատանք է կատարվում, և հույս ունենք, որ չի ուշանա առաջին նիստը»։