Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն:
Միացյալ Նահանգները Հայաստանին շտապօգնության զրահապատ մեքենաներ կտրամադրի։ «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, որ աշխատում են դրա իրագործման եղանակների վրա։
«Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով»,-ասել է դեսպանը:
Ազատության հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը, ինչպես կանադացիները արեցին անցած տարի, դեսպանը հերքել է այդ տեղեկությունը։
«Ո՛չ, մինչև հիմա մենք նման պլան չունենք, բայց, իհարկե, ապագայում ոչինչ չենք բացառում»,-ասել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։