Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։