ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ… Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս միությունից։