Pegasus լրտեսական ծրագրով նոր վարակներ են տարածվում

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է Pegasus լրտեսական ծրագրով նոր վարակների մասին։ Տեղեկությունը նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Apple-ը նոր երջանկության նամակներ է ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են կամ անհաջող կերպով փորձել են վարակել Pegasus-ով։ Գրեք Cyberhub.am-ին, անձամբ ինձ, Արթուր Պապյանին կամ մեր գործընկերոջը` Ռուբեն Մուրադյանին»,- գրել է Մարտիրոսյանը։

Նա նաև գրառմանը կից մեկնաբանություններում տեսանյութեր է հրապարակել, որոնցում ասվում է, թե ինչ է պետք անել նման դեպքերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print