Գիտական այս տվյալները գալիս են փաստելու մեկ բան, որ հաճախ քարոզչությունը կարող է ստեղծել կարծրատիպեր, որոնք շատ հեռու են իրականությունից։
Հաճախ կարելի է լսել բնապահպան ակտիվիստների, ովքեր հանքաարդյունաբերությունը ներկայացնում են, որպես անթույլատրելի մի երևույթ և որ բոլոր այն համայնքները, որոնք մոտ են գտնվում գործող հանքերի` «աղետալի» մթնոլորտային վիճակում են և մարդկանց առողջության վրա անդառնալի հետևանքներ են թողնում։
Օրերս Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էր տվյալներ, որոնց համաձայն Երևանի, Գյումրու և Վանաձորի մթնոլորտը առավել ծանր վիճակում են, քան խոշորագույն բաց հանքերին մոտ գնվող Կապան և Քաջարան քաղաքների մթնոլորտը։
Ըստ հրապարակված տվյալների փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի մթնոլորտում առկա չափի մասով Երևան, Գյումրի, Հրազդան, Վանաձոր, Արարատ քաղաքաները առավել վատ վիճակում են, քան Կապան ու Քաջարան քաղաքները։ Որոշ տվյալների մասով մեծ քաղաքաներում անգամ թույլատրելի առավելագույնից զգալի բարձր են ցուցանիշները։ Իսկ ահա Կապան ու Քաջարան քաղաքաները որոշ տվյալներով նույնպիսի վիճակում են ինչպես տուրիստական կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքը։
Մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գիտական այս տվյալները գալիս են փաստելու մեկ բան, որ հաճախ քարոզչությունը կարող է ստեղծել կարծրատիպեր, որոնք շատ հեռու են իրականությունից։
politik.am