Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիցենզիաները տրվելու են 5 տարով ՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։
ՀՀ ԱԺ–ն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց բժիշկների լիցենզավորման մասին նախագիծը: Այժմ Հայաստանում լիցենզավորված են բժշկական հաստատությունները, բայց բժիշկներն անհատական կարգով՝ ոչ։
Առողջապահության նախարարությունում կարծում են, որ պետք է նաև բարձրացնել կոնկրետ բժշկի աշխատանքի որակի պահանջները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիցենզիաները տրվելու են 5 տարով ՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։
Մասնագիտական վերապատրաստման բավարար միավորների դեպքում լիցենզիան կերկարաձգվի ինքնաբերաբար: Լիցենզավորումը կսկսվի 2024 թվականի հոկտեմբերի 15-ից, իսկ անցկացման ժամանակացույցը կհաստատի առողջապահության նախարարությունը։