Օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է 257 հոգեմետ դեղահաբ

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհից Աշտարակի բաժին է տեղափոխվել մի օտարերկրացի։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print