Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական ռազմական հարվածի կապակցությամբ կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել հինգշաբթի The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա տեղեկություններով՝ Իսրայելը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է հրատարակությունը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկին ասել է, որ Թեհրանը կպատասխանի Իսրայելի հարվածին, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն՝ իրավիճակի սրում չհրահրելու համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը իր հերթին ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման դեմ։
Օրերս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Սիրիայում Իրանի հյուպատոսության մահաբեր ռմբակոծության համար։