Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադսրձել է Հարավային Կովկասի իրավիճակին․ «Նրանք (ԱՄՆ-ն և դաշնակիցները) փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջաններ, խանգարել Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին, չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», – ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Նա համոզված է, որ ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման։