Ապրիլի 9-ից 11-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ զորքերի հետ համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցությունները։
Բանակցություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչներ, Հայաստանը չի մասնակցել նշյալ բանակցություններին:
Քննարկվել են համատեղ վարժանքների անցկացման պլանների հիմունքները, ներգրավված հրամանատարավերահսկիչ մարմինների և զորքերի կազմը, ղեկավարության կազմակերպման և համակողմանի աջակցության հարցերը։