ԶՊՄԿ-ն հանրային լսում կանցկացնի

2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 10:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել 13 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն ծանուցման հրապարակման օրվանից սկսած։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի նստավայրի վարչական շենք, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեությունները: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության զարգացմանը Սյունիքի մարզում:

Ծրագիրն ունի նաև ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում կտա անխափան հոսանքի մատակարարման ապահովման, հզորությունների ավելացման հնարավորություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print