Դեռեւս չէինք հասցրել ուշքի գալ Սյունիքում զինվորական «Ուրալի» վթարի հետեւանքով ունեցած զոհերի ու վիրավորների լուրից, նոր դեպք է տեղի ունենում` այս անգամ 2-րդ բանակային կորպուսում: Այս մասին հայտնում է Հրապարակ օրաթերթը։
Լրատվամիջոցին հայտնել են, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր: Մանրամասները ճշտվում են:
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ ասել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել․
«Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։