Վանաձորի բժշկական կենտրոն ապրիլի 13-ին ժամը 11:10-ին է ընդունվել է 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:
Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար»,- նշվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:
ԲԿ-ից զգուշացնում են՝ կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն: