Կապանում հոկտեմբերի 14-ին հավաքվել էին մարզի նախազորակոչային և զորակոչային տարիքի ամենից ուժեղ պատանիները։ Ռազմամարզական խաղերի մարզային փուլին մասնակցում էր 8 թիմ։ Ապագա զինվորները մրցումներին պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ, պայքարի դուրս եկել առաջինը լինելու մեծ ձգտումով։
