Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին սպառնացել է այն երկրներին, որոնք իրենց տարածքը կտրամադրեն Իսրայելին՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։
«Ցանկացած երկիր, որը Իսրայելին իր օդային տիրույթը կամ տարածքը կտրամադրի Իրանի վրա հարձակվելու համար, վճռական պատասխան կստանա»,- այս մասին, ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, ասել է իրանցի նախարարը: