Բաքուն նպատակ ունի վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները

Բաքուն ծրագրում է Սյունիքի սահմանամերձ տարածքներում տասնյակ ՀԷԿ-եր կառուցել: Դա կարող է իրականություն դառնալ միայն Հայաստանի հետ համաձայնությամբ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է, որ ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում միջազգային արբիտրաժային դատարանն սկսել է ընդդեմ Հայաստանի հայցի քննությունը: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է 30 տարվա «օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի եւ բնական տեսակների ոչնչացման մեջ» եւ պահանջում է «լրիվ փոխհատուցում»: Կոնկրետ փաստեր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մատնանշում, բայց վերջին ձեւակերպումից, ըստ որի Հայաստանը շարունակում է  «աղտոտել սահմանային գետերի ջրերը», կարելի է ենթադրել, որ հայցի բուն նպատակը կայանում է Հայաստանի ջրային ռեսուրսների նկատմամբ «վերահսկողության իրավունք ունենալու» մեջ:

Միջազգային արբիտրաժային դատարանում հարուցելով նման հայց՝ Ադրբեջանը հետապնդում է Հայաստանի սահմանային գետերի ռեսուրսներն իր նպատակներին ծառայեցնելու նպատակ: Բաքուն ծրագրում է Սյունիքի սահմանամերձ տարածքներում տասնյակ ՀԷԿ-եր կառուցել: Դա կարող է իրականություն դառնալ միայն Հայաստանի հետ համաձայնությամբ: Բաքուն ձգտում է միջազգային արբիտրաժային դատարանի միջոցով «իրավունք ստանալ»: Այդ դեպքում Հայաստանի հետ քննարկման անհրաժեշտություն չի լինի:

Նշենք, որ Ադրբեջանի քաղցրահամ ջրերի պաշարները վերջին երկու-երեք տասնամյակներին գրեթե երեսուն տոկոսով կրճատվել են: Ուստի կառավարությունը մշակել է  ջրամբարների ցանցի կառուցման ծրագիր, իսկ այն իրականացնելու համար հարկ կլինի ունենալ Հայաստանի համաձայնությունը, որովհետեւ մի քանի գետեր Ադրբեջան են մտնում Հայաստանի տարածքից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print