Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Ապրիլի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, զինամթերքի հայտնաբերման՝ 3, քարաթափման՝ 7, դժբախտ պատահարի, դարափուլի, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 1-ական, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, երկրաշարժի՝ 2-ական, օձի նկատման՝ 9, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 191, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 63 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 27 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 59 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: