Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել՝ ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման եւ ներուժի լիարժեք օգտագործման խնդիրների թեմայով:
SputnikArmenia-ի փոխանցմամբ հիմնական զեկուցողներից էր էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։
Իր զեկույցում Սիսիան Պողոսյանը նշել է, որ տարվա ցուցանիշներով այս տարվա 9 ամիսներին (մինչև սեպտեմբեր) Հայաստան է ժամանել 1 240 000 զբոսաշրջիկ, որոնց 46 տոկոսը կամ 567 429–ը` ՌԴ–ից։
Ռեկորդային, սակայն, ռուսաստանցի զբոսաշրջիկների թվով օգոստոս ամիսն է, երբ Հայաստան ժամանածների թիվը հասել է 135 000–ի։
Զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը` Իրանը, հետո ԱՄՆ–ն և Գերմանիան են։