Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստան․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ըստ Մամեդովի Հայաստանի կողմից Ադրբեջանի հասցեին ռասայական խտրականության մեղադրանքներն անհիմն են։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Միջազգային քրեական դատարանում ելույթի ժամանակ նշել է, թե իբր Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ բոլոր գերիներին։

«Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստան, մնացածները մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ», ԱՊԱ-ի փոխանցմամբ նշել է Մամեդովը իր ելույթում։

Ըստ Մամեդովի Հայաստանի կողմից Ադրբեջանի հասցեին ռասայական խտրականության մեղադրանքներն անհիմն են։

«Բոլոր ռազմագերիները, ինչպես նաև ձերբակալվածների մեծ մասը վերադարձվել են Հայաստան։ Մնացածները դեռևս բանտում են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների և սպանությունների, ինչպես նաև ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և անջատողականության համար»,- նշել է նա և հավելել, որ նրանց ձերբակալությունը ռասայական խտրականության հետ կապ չունի։

Հիշեցնենք՝ Սիրանուշ Սահակյան հրապարակած վերջին տվյալների համաձայն, Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորական է և համարվում է ռազմագերի, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար, ուստի նրանց պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print