Իրավապահները ձերբակալել են 3 երիտասարդի։
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներով գնումներ են արվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մի դեպքում անծանոթը երեք բանկա մուրաբա է գնել, դրանց համար վճարել իբր երկու հազար դրամ, իրականում կեղծ թղթադրամներ է տվել։
Մյուս դեպքում էլ կրկին Արենիի շուկայում «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու ուղևոր վաճառական կնոջից գնել են 1500 դրամ արժողությամբ մեկ լիտր գինի, տվել են 5000 դրամանոց թղթադրամ, վերցրել մանրն ու հեռացել: Թղթադրամը կեղծ է եղել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդներ, որոնցից երկուսը եղբայրներ են: Բոլորը Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներ են։
Երիտասարդները ձերբակալվել են ու տեղափոխվել Եղեգնաձորի բաժին: Հանգամանքները պարզվում են: