Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության պաշտոնական բացման արարողությունը։
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն մոտ 500 մարզիկ-մարզուհիներ մարզիկ-մարզուհի՝ աշխարհի ավելի քան 20 երկրներից`Հայաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իսրայելի, Իտալիայի, Լատվիայի, Կիպրոսի, Կորեայի Հանրապետության, Հունաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովաի, Մոնղոլիայի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի թիմերից:
Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:
Մրցումների ընթացքում տարատարիքային խմբերում և քաշային կարգերում Հայաստանը ներկայացնելու են ընդհանուր առմամբ 59 մարզիկ-մարզուհիներ։
Առաջնության շրջանակում կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:
Առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 16-ը։