🎥Զինված անձը հարձակվել է կաթոլիկ եպիսկոպոսի վրա

Սիդնեյում եկեղեցական պատարագի ժամանակ զինված հանցագործը հարձակվել է ասորի ավստրալացի եպիսկոպոսի վրա, հայտնում է ավստրալական News.com.au պորտալը՝ վկայակոչելով եկեղեցական արարողության տեսանյութը։

Հստակեցվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը «Բարի հովիվ Քրիստոսի» եկեղեցում, որտեղ եպիսկոպոս Մար Մարի Էմմանուելը պատարագ էր մատուցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է եպիսկոպոսը դիմում ծխականներին, որից հետո նրան է մոտենում մի տղամարդ և դանակի մի քանի հարված հասցնում։

Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Տուժածի վիճակը չի նշվում։

Եպիսկոպոսը հայտնի դարձավ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ քննադատում էր  արգելափակումները և պատվաստումները: Նա հայտնի բլոգեր է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print