Իսրայելը հետաձգել է գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանք ասացին, որ Իսրայելը կենտրոնացած է իրանական հարձակմանը պատասխան մշակելու վրա:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, հրեական պետությունը պլանավորում էր իր առաջին քայլերն անել Ռաֆահում այս շաբաթ։ Թեև Իսրայելը վճռական է մնում անկլավի հարավում գործողություն իրականացնելու հարցում, դրա իրականացման ժամկետները փոխվել են:
Ավելի վաղ ABC News-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լերներին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները առաջիկա օրերին կորոշեն արձագանքել հրեական պետության տարածքի վրա Իրանի հարձակմանը։