Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ քվեարկող չկար։
Օօգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, որը ներկայացրել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ քվեարկող չկար։
Հիշեցնենք՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ: