Միրզոյանն ընդունել է Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի պատվիրակության կազմում եղել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձիք:

Արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print