Ներքին հանդեցիները ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանն Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը Հայաստանի վրա ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել։

Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Գրիգորյանը հետաքրքրվել է համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերից։

Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ ու շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար։

«Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է բնակիչներին, որր փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ կոնկրետ առաջարկություններ կուղարկվեն կառավարությանը՝ առաջարկելով լուծումներ արձանագրված խնդիրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print